Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2026 : 15-41

Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի նոր վարկանիշում զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը

Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Անձնագրերի ինդեքսի (Henley Passport Index) հուլիսյան թարմացված զեկույցը։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը։

Ըստ զեկույցի տվյալների՝ ՀՀ քաղաքացիներն այսօր կարող են առանց նախապես վիզա ստանալու (կամ ժամանման պահին վիզայի ձևակերպմամբ) մեկնել 64 ուղղություն։

Դիրքերի նահանջ՝ հունվարյան ցուցանիշների համեմատ

Նախորդ՝ տարեսկզբին հրապարակված հունվարյան զեկույցի համեմատ Հայաստանի դիրքն ինդեքսում թուլացել է: Նախկին 71-րդ տեղից Հայաստանը նահանջել է 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 73-րդը, իսկ հասանելի երկրների թիվը 66-ից նվազել է 64-ի (նվազումը՝ 2 ուղղությամբ)։

Henley Passport Index-ը դասակարգում է աշխարհի 199 անձնագիր՝ գնահատելով դրանց տերերի տեղաշարժման ազատությունը դեպի 227 ճանապարհորդական ուղղություններ։ Ցուցանիշները հիմնվում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պաշտոնական տվյալների վրա։

Դիրքերը տարածաշրջանում

Տարածաշրջանային երկրների շարքում անձնագրի ազատությամբ առաջատարը շարունակում է մնալ Վրաստանը․

- Վրաստան — 44-րդ հորիզոնական (121 առանց վիզայի ուղղություն)
- Թուրքիա — 48-րդ հորիզոնական (112 ուղղություն)
- Ադրբեջան — 70-րդ հորիզոնական (67 ուղղություն)
- Հայաստան — 73-րդ հորիզոնական (64 ուղղություն)
- Իրան — 96-րդ հորիզոնական (37 ուղղություն)

Ցուցանիշները ԵԱՏՄ երկրներում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների շարքում պատկերը հետևյալն է․

-Ռուսաստան — 47-րդ հորիզոնական (114 ուղղություն)
- Բելառուս — 62-րդ հորիզոնական (78 ուղղություն)
- Ղազախստան — 63-րդ հորիզոնական (77 ուղղություն)
- Հայաստան — 73-րդ հորիզոնական (64 ուղղություն)
- Ղրղզստան — 77-րդ հորիզոնական (59 ուղղություն)

Համաշխարհային առաջատարները

2026 թվականի հուլիսյան վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը, որի քաղաքացիները կարող են առանց նախնական վիզայի այցելել աշխարհի 192 երկիր։ Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 188 անվիզա ուղղությամբ։
Դիտվել է 89անգամ
Վերջին լուրեր