23 / Մայիս / 2020 : 14-23

96-ամյա Սերյոժա պապիկը բուժվել է կորոնավիրուսից

«96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»,- այս մասին գրել  է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Դիտվել է 7866անգամ
Վերջին լուրեր