24 / Մայիս / 2020 : 14-13

Ինչո՞ւ եք դուք հաճախ վիճում. Կոնֆլիկտի լուծման կանոններ

 

Հարաբերություններն այնքան նուրբ ու փխրուն են, որ նրանց պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել, մշտապես խնամել ու փայփայել, որպեսզի նրանք մնան նույնքան սիրալիր ու գրավիչ, որքան ամուսնության առաջին տարում էին: Վեճերն ու կոնֆլիտկներն անհնար է հիմնովին բացառել, նույնիսկ ամենակատարյալ ընտանիքում նրանք պետք է  լինեն: Սակայն անհրաժեշտ է հետևել հարաբերություններին այնպես, որ կոնֆլիկտները  հասնեն նվազագույնի: Իսկ վեճերի պատճառ կարող են լինեն միմյանց հարմարվելը, կրիտիկական պահերը, կամ մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվելը:

Հարաբերություններ հաստատելուց առաջ պետք է տիրապետել կնոջ ու տղամարդու ամենահասարակ հոգեբանության մի քանի կանոնի, որը կօգնի հետագայում հեշտությամբ լուծել խնդիրները:

Կանոն 1. Եթե զայրացած եք, ապա փորձեք կառավարել ձեր խոսքը, և ամենակտրուկ բառերի ետևում ենթատեքստեր մի թաքցրեք: Տղամարդիկ սիրում են շիտակ խոսքն ու հաստատ չեն փորձի «քայլել» տրամաբանական շղթայի ուղեծրով:
Կանոն 2. Խոսակցության ընթացքում ձեր միտքը նրա վզին փաթաթելը հաստատ դրական արդյունք չի ունենա: Օրինակ եթե դուք ասեք. «քո կարծիքով ես հիմար եմ», կամ «դու ինձ այլևս չես սիրում», այս արտահայտությունները հնչում են որպես պնդում, իսկ տղամարդն այդ թեժ քննարկման պահին միանշանակ չի ցանկանա ապացուցել հակառակը: Հետևաբար դուք կմնաք ձեր եզրակացության հետ մեն մենակ:
Կանոն 3. Որևէ բան պնդելուց առաջ նախ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ: Եթե հասկանում եք, որ պարզապես ավելորդ խնդիրներ եք ստեղծում, ապա ավելի լավ է լռեք:
Կանոն 4. Վիճել միայն այն բանի համար, որ դուք անհիմն խանդում եք նրան, ապա անիմաստ է: Բոլորովին կարիք չկա նրա հետ խնդիրներ ստեղծել միայն նրա համար, որ ձեր ամուսինը պարզապես ինչ-որ մեկին նայել է, հավատացեք, արդյունքում ձեր ամուսինը պարզապես կգնա տնից՝ շրխկացնելով դուռը:
Կանոն 5. Եթե կոնֆլիկտի պատճառը պարզապես թափթփված հագուստն է կամ ձեր կողակցի խոսելու տոնայնությունը, ապա սա միայն սառցաբեկորի վերևի հատվածն է, ամբողջ խնդիրը ջրի մեջ է թաքնված, որի լուծումը միայն կարող եք ինքնուրույն կամ հոգեբանի օգնությամբ գտնել:

Բացասական էմոցիաները երկար ժամանակ խորհուրդ չի տրվում պահել ներսում ու չբարձրաձայնել: Որքան երկար է այն ձեզ տանջում, այնքան  հետագա կոնֆլիկտը կարող է խորն ու  բարդ լինեն, հետևաբար ցանկացած պահի, երբ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, կամ մտածում եք, որ անհրաժեշտ է այդ թեման  քննարկել, ապա ընդհանրապես մի հետաձգեք, այդ պահն ամենահարմարն է:

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 9020անգամ
Վերջին լուրեր