24 / Մայիս / 2020 : 14-39

 12 նշան, որոնք փաստում են, որ դուք միմյանց համար եք ծնված

Լինում են զույգեր, որոնց պարզապես չես կարող չսիրել: Եվ նրանց ոչ թե սիրում ես առանձին-առանձին, այլ սիրում ես հենց նրանց միասնությունը: Այդ վառ միությունը  այնքան լուսավոր է ու այնքան ամբողջական, որ հնարավոր չէ պատկերացնել, որ այս զույգերը առանց մեկը մյուսի կարող են ապրել: Իսկ ուզո՞ւմ եք իմանաք, թե որն է այս գեղեցիկ միասնության գաղտնիքը. Ահա ներկայացնում ենք կատարյալ համատեղության նշանները:

Հաճախ դու մտածում ես, որ նա պարզապես գուշակ է, ու կարդում է քո մտքերը, որովհետև դու նրան զանգահարել էիր, որպեսզի խնդրեիր նարինջ գնել, բայց նա արդեն խանութում է, ու արդեն վճարել է նարինջի համար: Կամ հաճախ է պատահում, երբ դուք միաժամանակ խոսում եք հնչեցնելով միևնույն միտքը: Կամ դուք միաժամանակ պատասխանում եք միևնույն հարցին, այս ամենը փաստում է, որ դուք միևնույն ալիքի վրա եք:

Դուք պատրաստ եք բաց թողնել ձեր սիրելի սերիալի վերջին կարևոր սերիան, եթե նրան անհրաժեշտ է ձեր օգնությունը, կամ համաձայնվում եք ձեր սիրելիի հետ մեկնել Սիբիր, եթե այնտեղ նրան ավելի լավ աշխատանք են առաջարկել: Իսկ նա վարվում է ճիշտ նույն կերպ, ինչպես և  դուք. Եթե  պետք է, ապա կթողնի ամեն ինչ հանուն ձեզ:

Ձեր միջև չկա մրցակցություն, և ձեր ընտանիքում կարևորը ձեր սերն է, ձեզ համար ծիծաղելի է քննարկել, թե ով է ձեր ընտանիքում ավելի շատ վաստակում, կամ ով է ավելի շատ տնային գործերն անում, դուք օգնում եք իրար ցանկացած հարցում:

Դուք հրաշալի գիտեք ինչպես հարթել վեճերը, դրանք ցանկացած ընտանիքում լինում են, սակայն դուք երկուսդ էլ ամեն ինչ անում եք, որպեսզի լուծեք ցանկացած խնդիր:  Ահա թե ինչու դուք կարող եք ձեր ընտանիքում քննարկել ցանկացած թեմա՝  համոզված լինելով, որ  այն չի վերածվի անիմաստ «ներկայացումների»:

Ձեր ընկերներն ու նրա ընկերները արդեն դարձել են մեկ ընդհանուր խումբ: Դուք բավական սիրալիր եք իր ընկերների նկատմամբ, իսկ նա ձեր շրջապատի նկատմամբ է նույն կերպ տրամադրված և դուք այլևս չեք տարանջատում, թե ում ընկերներն են, նրանք արդեն դարձել են ձեր ընկերները:

Դուք արդեն քննարկել եք ձեր միասնական ապագան, և պարզվել է, որ երկուսդ էլ ձեր ապագայի նկատմամբ նույն պատկերացումներն ունեք և ձգտում եք հասնել միևնույն կետին:

Ձեր կյանքում այնքան ռոմանտիկ պահեր կան, որ շատերը պարզապես կերազեին: Բայց անհրաժեշտություն չկա ձեր ցանկացած գրկախառնությունը կամ ռոմանտիկ ընթրիքը նկարել ու համացանց ներբեռնել, և ընդհանրապես մի ապրեք ցուցադրական կյանքով: Չէ որ ձեզ համար կարևոր են հենց այդ զգացողությունները, այլ ոչ այն, թե մարդիկ ինչ կասեն այդ մասին:

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 44327անգամ
Վերջին լուրեր