24 / Մայիս / 2020 : 15-23

3 կախարդական խոսք, որը պետք է լսի ցանկացած երեխա

Յուրաքանչյուր մարդ  իր մանկության տարիներին տեսած ու լսած ցանկացած տեսարան  ու միտք հիշում է այնքան պարզ, կարծես հենց նոր է տեղի ունեցել: Իսկ այդ ամենն անդառնալի հետևանքներ են թողնում մարդու հետագա ամբողջ կյանքի վրա, հետևաբար ծնողները պետք է առավել քան ուշադիր լինեն իրենց երեխաների հետ շփվելիս: Ներկայացնենք 3 կախարդական խոսքը, որոնք լսելիս երեխաներն իրենց զգում են  ավելի ուժեղ, բարի ու խելացի:

1.     Ամենամեծ երջանկությունն է, որ դու իմ կյանքում կաս:

Երբեք երեխային մի ասեք, որ չեք սիրի իրեն, եթե ինքը վատ արարք կատարի: Այդպիսով դուք չեք կանխի իր վատ արարք կատարելը, այլ պարզապես երեխայի մոտ կձևավորվի վատ հոգեբանություն: Թող երեխան իմանա, որ ցանկացած պարագայում, եթե դուք հնարավորություն ունենայիք բազմաթիվ երեխաներից ընտրել, ապա նորից իրեն կընտրեիք:

2.    Ես քեզ սիրում եմ:

Այս երեք կախարդական խոսքերն իսկապես կարևոր են երեխայի առողջ զարգացման համար: Այս խոսքերին, եթե նաև գումարեք ձեր իրական քայլերը, ապա ձեր երեխայի երջանկությունն ապահովված է. Միասին ժամանակ անցկացրեք, խաղացեք, ծիծաղեք, ամուր գրկեք ձեր երեխային, քննարկեք իր խնդիրներն ու անհրաժեշտության դեպքում օգնեք նրան:

3.    Ես նկատում ու գնահատում եմ քո հաջողությունները:

«Հրաշալի է, սենյակը մաքուր է», «Ահա, ապրես դու, անկողինը հավաքած է», «ի~նչ գեղեցիկ դասավորել ես շորերդ, ապրես» նմանատիպ արտահայտությունները օգնում են երեխային զգալ, որ իր ջանքերը գնահատված են, իսկ ցանկացած դրական խոսք հաճելի զգացողություն է  առաջացնում, ինչը նպաստում է, որ երեխան հաջորդ անգամ նույն զգացողություններն ունենալու համար սիրով կատարի իր հանձնարարությունը կամ պարզապես որևէ գործողություն:

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 41611անգամ
Վերջին լուրեր