Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2020 : 15-41

Ինչպե՞ս գերել տղամարդուն. Հասարակ կանոններ

Կանանց առաջնային խնդիրներից է գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալը:  Ամեն օր տարբեր հագուստ են կրում, բարձրակրունկ կոշիկներ հագնում, այցելում են գեղեցկության սրահներ, փոխում սանրվածքն ու մազերի գույնը, անհամեմատ մեծ  գումարներ ծախսում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն թե ի՞նչն է ամենից շատ գրավում տղամարդկանց, կամ ինչպե՞ս միանգամից հայտնվել տղամարդու ուշադրության կենտրոնում, քչերին է ծանոթ: Գաղտնիք չէ, որ այս արտաքին փոփոխություններն արվում են հանուն տղամարդկանց: Իսկ ի՞նչն է գրավում նրանց:

Ամենաառաջինն ինչի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքն է: Ահա թե ինչու բոլոր կանայք չպետք է անտեսեն իրենց մարմինը. մարզանքները, ճիշտ սննդակարգն ու դիետաների տեղին ու ժամանակին կիրառումը պարտադիր է: Միաժամանակ կանայք պետք է տիրապետեն ճիշտ ցուցադրման կանոններին: Մարմնի որոշակի հատվածներ խնամքով ու նրբորեն պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Սակայն սա չի նշանակում, որ պետք է մեծ բացվածքով բլոզներ հագնել, կամ շատ կարճ կիսաշրջազգեստներ կրել, այս ամենը պետք է անել այնքան աննկատ, որ տղամարդու մոտ հետաքրքրություն առաջանա տեսնելու, թե ինչ է թաքնված ձեր հագուստի ետևում: Տղամարդականց միշտ գրավում է այն, ինչն այնքան էլ լավ չի երևում: Հետաքրքրությունը ոչ միայն գրգռում է, այլև դրդում է, որ նորից ու  նորից  ուշադրության դարձնեն հենց այդ կնոջը:

Եթե ձեր ձայնը պարուրող է, ապա տղամարդկանց հարցում հաջողությունն ապահովված է: Նրանք սիրում են ցածր ձայնող խոսող կանանց:

Ցանկացած տղամարդու համար միշտ հաճելի է, երբ կինն իր կարիքն ունի, հետևաբար երբեք մի զլացեք օգնություն խնդրել տղամարդուց: Ձեր խնդրանքը ոչ միայն ստիպում է տղամարդուն օգտակար լինել ու իրենց առնական  զգալ, այլև կարող է խոսակցության ու ծանոթության առիթ հանդիսանալ:

Իսկ կանանց համար առաջնային է սիրախաղի կանոններին տիրապետելը: Նույնիսկ հասարակ զրույցը կարող է ամեն ինչ պտտել ձեր իսկ  ցանկացած ուղղությամբ, եթե դուք օգտագործեք սեթևեթանքի էլեմենտներ:

Տղամարդիկ սիրում են, երբ կանայք կրում են վառ ու մոդայիկ հագուստ: Այս արտաքինով կանայք կարող են միանգամից առանձնանալ ամբոխից: Երբեք չմոռանաք օծանելիքի մասին, հաճելի բույրն աննկատ չի թողնի ոչ մի տղամարդու:

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 71131անգամ
Վերջին լուրեր