24 / Մայիս / 2020 : 17-19

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք․ Մարզպետ

Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ եւ Ծովագյուղ համայնքներում:

 Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է 21000անգամ
Վերջին լուրեր