25 / Մայիս / 2020 : 11-11

Հայաստանում գրանցվել է մայրական մահ. կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 87-ի

Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն`առողջացած, 87-ը` մահվան ելքով: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Դիտվել է 196059անգամ
Վերջին լուրեր