25 / Մայիս / 2020 : 18-11

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 406-ի

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով, հայտնեւմ է մարզպետ Գնել Սանոսյանը։

Այսպիսով` մարզում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած և մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ մարզպետը հայտնել է, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախկինում հայտարարվել էր նաև, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի թիվը 1 է:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն և Գավառ համայնքներում:

Դիտվել է 14109անգամ
Վերջին լուրեր