26 / Մայիս / 2020 : 10-55

Նույն համակարգում աշխատում են հարազատներ, ընտանիքի անդամներ. 7 օր ժամանակ եմ տվել, որ դա վերացնեն. Արայիկ Հարությունյան

Ծանոթ, բարեկամ, խնամի կապը պետք է վերանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես այսօր հանձնարարել եմ աշխատակազմի նորանշանակ ղեկավարին՝ հանձնարարական բոլոր կառույցներում, որտեղ կա ուղիղ ենթակայություն հարազատների, 7 օրվա ընթացքում լուծել այդ խնդիրը: Նույն համակարգում աշխատում են հարազատներ, ընտանիքի անդամներ, կատեգորիկ դա արգելվում է: Նման երեւույթները խիստ պատժվելու են:

Ուզում եմ կոչ անել բոլոր ղեկավարներին, եթե ձեր ենթակայությամբ աշխատում են ձեր մերձավոր բարեկամները, խնդրում եմ 7-օրյա ժամկետում պահել օրենքի կանոնները: Դա նաեւ բարոյականության նորմ է»,-ասաց նա:

Արցախի նախագահը նաեւ հավելեց, որ հետագայում ցանկացած կադրային նշանակում վերահսկվելու է իր կողմից. «Հասարակության մոտ ամենաշատ քննադատվող հարցերից մեկը կադրային ընտրություններն են»:

Դիտվել է 25432անգամ
Վերջին լուրեր