Լևոն Մնացականանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից. Հայտնի է փոխարինողի անունը
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից, այս մասին Ոստիկանությունում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Նա ասել է, ու Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը:
Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ևս մեկ որոշում է ստորագրել. Որոշման համաձայն՝ նոր ոստիկանապետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։