30 / Մարտ / 2020 : 12-03

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը

Այսօր ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 16 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցութամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին:

Դիտվել է 26776անգամ
Վերջին լուրեր