56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդների համա՞ր. ԱՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել:
Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել:
Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից սանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:
Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությւնը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»: