28 / Մայիս / 2020 : 11-48

 

Մանրամասներ կամրջից նետված 14-ամյա աղջկա առողջական վիճակի մասին

14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Այս մասին հայտնում է ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Կարդացեք նաև

14-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից 

Դիտվել է 28813անգամ
Վերջին լուրեր