Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար
Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ:
Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձեւաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:
«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առեւտուր: Մենք քաղաքական առեւտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-հավելեց նա։