Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել․ Արայիկ Հարությունյանն՝ Ալիևին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին, անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Երեկ արդեն Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»:
Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել:
Պարո՛ն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը: