29 / Մայիս / 2020 : 13-12

Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը. նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել

Կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ծագումով հայ ռեժիսոր Սամվել Գասպարովը: 81-ամյա Գասպարովի մահվան մասին հայտնել է խմբագիր Գեորգի Սահակովը:


«Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, բայց անիծյալ կորոնավիրուսին հաղթել նա չկարողացավ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հայտնի է, որ մահվանից մեկ տարի առաջ Գասպարովը պայքարում էր գաստրիտի դեմ:

Գեորգի Սահակով նշել է, որ  Գասպարովի կինը՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովան, պայքարում է COVID-19-ի դեմ:

«Արագ առողջացում Նատալյա Վավիլովային»,- մաղթել է նա:

61-ամյա Նատալյա Վավիլովան՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը, ֆիլմում խաղացել է Ալեքսանդրայի՝ գլխավոր հերոսներից մեկի դերը:

Վավիլովան և Գասպարովը ծանոթացել են 1979թ. ֆիլմի պրեմիերայի ժամանակ, կարճ ժամանակ անց ամուսնացել են:

 

 

 
 

Դիտվել է 22851անգամ
Վերջին լուրեր