ԱՄՆ-ում երկբերան երեխա է ծնվել. բժիշկները բարեհաջող վիրահատել են նորածնին

Ամերիկացի բժիշկները վիրահատել են հազվադեպ մուտացիայով լույս աշխարհ եկած երեխային՝ հեռացնելով նրա երկրորդ բերանը, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ այժմ արդեն վեց ամսական երեխան ծնվել էր երկու բերանով. դրանք ունեցել են շուրթեր, ատամներ ու լեզու:
Մուտացիան նկատվել է դեռևս հղիության ժամանակ՝ 28 շաբաթականում: Սակայն այն ժամանակ բժիշկները մտածել են, որ դա կարող է գոյացության կամ կիստոզ լինել: Սակայն Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած ծննդաբերությունից հետո բժիշկները նորածին աղջկա մոտ երկրորդ բերան են հայտնաբերել:
Հատկանշական է, որ 1900թ. ի վեր ամբողջ աշխարհում այսպիսի 35 դեպք է գրանցվել:
Բժիշկները նշել են, որ երկրորդ բերանը կապ չունի երեխայի հիմնական բերանի հետ: Վիրահատական միջամտությունից հետո երեխան առողջական խնդիր չունի և լիարժեք կյանքով է ապրում:
Աղբյուրը հավելում է, որ երկրորդ բերանն առաջացել է հղիության ընթացքում պտղի դեմքի կառուցվածքի համար պատասխանատու պրոտեինների հետ կապված խնդիրների պատճառով: Նախկինում նմանատիպ մուտացիաներ են հանդիպել նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների մոտ:


