29 / Մայիս / 2020 : 14-49

ԱՄՆ-ում երկբերան երեխա է ծնվել. բժիշկները բարեհաջող վիրահատել են նորածնին 

Ամերիկացի բժիշկները վիրահատել են հազվադեպ մուտացիայով լույս աշխարհ եկած երեխային՝ հեռացնելով նրա երկրորդ բերանը, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ այժմ արդեն վեց ամսական երեխան ծնվել էր երկու բերանով. դրանք ունեցել են շուրթեր, ատամներ ու լեզու:

Մուտացիան նկատվել է դեռևս հղիության ժամանակ՝  28 շաբաթականում: Սակայն այն ժամանակ բժիշկները մտածել են, որ դա կարող է գոյացության կամ կիստոզ լինել: Սակայն Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած ծննդաբերությունից հետո բժիշկները նորածին աղջկա մոտ երկրորդ բերան են հայտնաբերել:

Հատկանշական է, որ 1900թ. ի վեր ամբողջ աշխարհում այսպիսի 35 դեպք է գրանցվել:

Բժիշկները նշել են, որ երկրորդ բերանը կապ չունի երեխայի հիմնական բերանի հետ: Վիրահատական միջամտությունից հետո երեխան առողջական խնդիր չունի և լիարժեք կյանքով է ապրում:

Աղբյուրը հավելում է, որ երկրորդ բերանն առաջացել է հղիության ընթացքում պտղի դեմքի կառուցվածքի համար պատասխանատու պրոտեինների հետ կապված խնդիրների պատճառով: Նախկինում նմանատիպ մուտացիաներ են հանդիպել նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների մոտ:

Դիտվել է 27118անգամ
Վերջին լուրեր