29 / Մայիս / 2020 : 17-06

 

Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսից տուժած ոլորտների շարքում

 

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների շարքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Լրատվական ոլորտը ներառվել է ռուսական տնտեսության այն ոլորտների մեջ, որոնք առավելապես են տուժել կորոնավիրուսի հետևանքով»,- նշել է նա:

Ֆինանսական օժանդակության միջոցներից կարող են օգտվել հրատարակչությունները, թերթերը, ամսագրերը, պարբերականները, հեռուստա և ռադիոընկերությունները, համացանցային պարբերականները, տեղեկատվական գործակալությունները:

Միշուստինը նշել է՝ ներկայում ԶԼՄ-ների դերը հատկապես կարևոր է, քանի որ քաղաքացիները պետք է ստանան օպերատիվ և հավաստի տեղեկություններ երկրում և աշխարհում տեղի ունեցողի մասին:

Դիտվել է 6718անգամ
Վերջին լուրեր