Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2020 : 18-37

5 քայլ պարզելու համար, թե ինչպիսի սիրեկան է տղամարդը (18+)

 
 

Կանայք սիրում են տարբեր բաների հիման վրա եզրակացություններ անել, թե ինչպիսի սիրեկան է տղամարդը և ինչպես է զբաղվում սեքսով:

Կանանց նախորդ սերունդներն արդեն բազմաթիվ տեսություններ են ստեղծել, որոնք մինչև այսօր էլ հայտնի են: Բազմաթիվ նշաններ կան, որոնցով կանայք փորձում են պարզել, թե ինչպիսին կլինի տղամարդն անկողնում. նախ, մեզ հետաքրքրում է կրքոտության աստիճանն ու առնանդամի չափսը:

Շիկահե՞ր, թե՞ թխահեր

Գիտական կոնկրետ ապացույցներ չկան, թե ինչպես են կապված մազերի գույնն ու սեքսուալ ակտիվությունը: Բայց կանանց մոտ այս հարցում ձևավորված կարծրատիպ կա, որ թխահեր և կարմրահեր տղամարդիկ ավելի լավ սիրեկաններ են, քան շիկահերները:

 

Տղամարդու կրքոտության մասին կարելի է դատել ըստ մազերի որակի. փափուկ մազերով տղամարդիկ սեքսուալ առումով այդքան էլ ակտիվ չեն, իսկ հաստ և կոպիտ մազածածկույթ ունեցողներն ակտիվ են:

Համաձայն վերջին հետազոտությունների ամենակրքոտ սիրեկանները «կապկանման» կազմվածք ունեցող տղամարդիկ են` ամրակազմ, ուժեղ և ոչ բարձրահասակ, այսինքն մաքսիմալ նման մեր նախնիներին: Բացի այդ սեքսուալության ցուցանիշ է նաև շատ մազածածկույթը տղամարդու մարմնին:

Տղամարդու քիթը վաղուց դարձել է նրա մարմնի ամենաքննարկվող մասը: Դրա ձևի և չափսի հիման վրա կանայք փորձում են պարզել, թե ինչպիսին է տղամարդու առնանդամը: Ասում են` որքան մեծ է քիթը, այնքան մեծ է նաև առնանդամը, թեև գիտական ոչ մի հիմնավորում չկա:

Խոշոր և լավ արտահայտված շրթունքները նշան են, որ տղամարդը լավ սիրեկան է, իսկ եթե շրթունքները բարակ են, ապա ավելի լավ է ընկերներ մնալ:

Այլ կարծիք կա, որ որքան մեծ է ոտքի չափսը, այնքան մեծ է տղամարդու առնանդամը, թեև ժամանակակից հետազոտությունները հերքել են նաև այս տարբերակը և ապացուցել, որ դրանք կապ չունեն միմյանց հետ: 

 

Դիտվել է 45984անգամ
Վերջին լուրեր