30 / Մայիս / 2020 : 12-27

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։ Worldometers կայքը նոր տվյալներ է հաղորդում։ Ըստ այդմ, արդեն աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 6 մլն 33 հազար դեպք, վարակից զոհերի թիվը 366 հազար է, իսկ բուժվել է 2 մլն-ից ավելի մարդ։

Կրկին թե՛ մահվան, թե՛ առհասարակ դեպքերի թվով առաջատար է համարվում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնտեղ գրանցվել է վարակի մոտ 1 մլն 800 հազար դեպք, մահացածները՝ 104 հազար են։

Առաջին հնգյակում են Բրազիլիան՝  468 338 դեպք, Ռուսաստանը՝ 387 623 դեպք,  Իսպանիան՝ 285 644 դեպք,  և Մեծ Բրիտանիան՝ 271 222 դեպք։

Դիտվել է 37015անգամ
Վերջին լուրեր