30 / Մայիս / 2020 : 19-30

Սցենարը շատ դառն է ընթանում․ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար

«Ուզում եմ ցավակցել այն ընտանիքներին, հարազատներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով ունեցել են մահացություններ: Մեծահասակների մոտ, որոնք ունեն քրոնիկ հիվանդույթուններ, նրանց մոտ կորոնավիրուսն առանձնակի բարդությամբ է ընթանում:

Պետք է զգոն լինել և բանը չհասցնել նրան, որպեսզի բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան այդ մարդկանց կյանքին օգուտ տալ: Պետք է պահպանել բոլոր կանոնները, սցենարը շատ դառն է ընթանում: Մինչև հիմա ոչ մի առիթ չեմ ունեցել որևէ պացիենտի հարազատի հետ զրուցել կամ գոնե ցավակցեմ նրանց, քանի որ փակ գոտում ենք աշխատում և այդ հնարավորությունը չունենք»,-պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը:

Նա նաև նշեց, որ վերակենդանացման բաժանմունքները համապատասխանում են միջազգային բոլոր նորմերին և հագեցած են և նյութերով, և սարքավորումներով. «Խնդրում եմ վստահեք մեզ և մենք ջանք չենք խնայի, որ պայքարենք ձեր հարազատների առողջության համար»:

 

Դիտվել է 76932անգամ
Վերջին լուրեր