30 / Մայիս / 2020 : 19-41

«Նկատվում է ծանր դեպքերի աճ․ արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա». Պոլիկլինիկայի տնօրեն

«Ճիշտ է դեռևս մարտ ամսվանից մենք զբաղվում ենք կորոնավիրուսային հիվանդույթյունների հյատնաբերման և հսկման գործընթացով, սակայն այժմ մի փոքր մեր դերը փոխվել է: Հիմնական մեր գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական ախտանիշներով դիմած հիվանդների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշների հայտնաբերումը, դրանց վիճակի գնահատումը և նմուշառումների ուղեգրումը:

Քանի որ մենք ունեցանք դեպքերի բավականին աճ, ապրիլի 20-ից քաղաքապետարանի և Առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադաներ, որոնք նմուշառումները կատարում էին տնային պայմաններում: Ըստ նախարարության հրամանի՝ թեթև ձևերը շարունակում են իրենց վերահսկողությունը մեր պոլիկլինիկաների տեղամասային թերապևտների կողմից»,-պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Նրա խոսքով` իրենց հսկողության տակ են նաև այն պացիենտները, որոնց թեստերի պատասխանները լինում են բացասական և վատթարացման դեպքում ուղեգրում են բազմապրոֆիլ հիվանդանոցներ. «Դրական թեթև դեպքերը հսկվում են տեղամասային բժիշկների կողմից: Վերջին շրջանում նկատվում է ծանր դեպքերի աճ, հիմնականում արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա: Եթե այն ժամանակ ընտանիքում մեկ դեպք կամ առավելագույնը երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ են, ուրեմն 6-ն ախտանիշներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է վարակը: Մեզ մոտ հիմա հսկվում է մոտավորապես 50 մարդ, ունենք նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ»:

Դիտվել է 33470անգամ
Վերջին լուրեր