31 / Մայիս / 2020 : 13-41

Հայկական   կինոյի   ամենամեծ   պրոբլեմն  այն   է, որ   ժամանակի   հետ համահունչ   չէ

Ելակետ    լրատվականի    զրուցակիցն   է  դերասանուհի   Վիվյեն  Բաստաջյանը,  որը   կիսեց   մեզ     հետ   իր    խոհերը     արտիստի    անփոխարինելի   հարստության, հայկական կինոյի, ստեղծագործական    չիրականացած  երազանքի   և  սիրո   մասին:

 

-Ի՞նչն   է  արտիստի    անփոխարինելի   հարստությունը:

-Արտիստի   ամենակարևոր   և  միակ   հարստությունն  իր  տաղանդն է:   Յուրաքանչյուրը   կարող  է  խաղալ Համլետ, ի   վերջո    կարող   ենք   կարդալ   պիեսը,  բայց   մենք   գնում   ենք   թատրոն   կամ  նայում   ենք    ֆիլմ, որպեսզի   հասկանանք՝   այս   արտիստը   ինչ   ձևով   վերլուծեց   և   ինչ   ձևով   ներկայացրեց   տվյալ   կերպարը:

-Արվեստն   իր    բոլոր   ճյուղերով   ունա՞կ   է   վերափոխելու   մարդու   էությունը:

Արվեստի   ամենակարևոր   գործառույթը   հենց   սա   է:Մենք՝   բոլորս ,  ունենք  անընդհատ  արվեստը   վայելելու   կարիք,  որպեսզի   կարողանանք   ինքներս   հաշվի   նստել   մեզ  հետ, հասկանալ    մեզ,   քանզի   մարդն   ամեն   ինչ   ընկալում   է   համեմատության  մեջ:  Արվեստը   այն   հնարավորությունն  է,  որի   միջոցով   մարդը   պիտի  ճանաչի  ինքն  իրեն: 

-Հայկական  կինոն   քայլու՞մ   է   իր   ժամանակին   համահունչ:

Կարծում  եմ՝  հայկական   կինոյի   ամենամեծ   պրոբլեմն  այն   է, որ   ժամանակի   հետ համահունչ   չէ, իսկ   եթե   նույնիսկ   նկարվում   են   այնպիսի   ֆիլմեր,  որոնք   խոսում   են այսօրվա   իրականության   մասին,  դա     դեռ   արվեստ   չէ: Հայկական   կինոն   կդառնա  արվեստ   և  կկրի  իր մեջ արվեստն   այն   ժամանակ, երբ   կլինի   չափազանց   անկեղծ:

-Ինչո՞վ   է   առանձնանում   <<Թողություն>>  հեռուստանովելը: Չկա՞ր   մտավախություն, որ չի   ընդունվի   և  չի    հասկացվի   հեռուստադիտողի  կողմից:

<<Թողություն>>  հեռուստանովելն  առանձնանում  է   թեմայով  և  իր  լուծումներով: Յուրաքանչյուր   մարդ   այս հեռուստանովելը   դիտելիս   կգտնի   ինքն իրեն:Իսկ  ինչ   վերաբերվում  է   ընդունվել  կամ չընդունվելուն,գուցե   ավելի   լավ   պատասխանի հեռուստադիտողը: Ըստ   մինչ   այսօր   ինձ   ուղղված   նամակների՝  կարող   եմ   փաստել, որ այն   սիրվել   է   և   ընդունվել:

 

-Ի՞նչ   ընդհանրություն   կա    Ձեր    կերտած    կերպարի   և  Ձեր   անհատականության   միջև:

  - Իմ   ու Մարիի   ամենամեծ   ընդհանրությունը   իրապես   սիրել   կարողանալու     ունակությունն    է:Մարին   սիրում   է    իր ընտանիքը,  իր    ամուսնուն,  իր   աշխատանքը      և   ունի   բացառիկ   արդարության   զգացում:Կարծում   եմ՝  սրանք  են   այն    կարևոր     ընդհանրությունները,  որ  կա իմ   կերտած  կերպարի  և  իմ   միջև:

-Սիրո   լավագույն    բնորոշումն՝   ըստ   Ձեզ:

-Սիրո  լավագույն  բնորոշումը   հենց   սերն  է: Դա   ներքին   ապրում   է, որը   ստանում  է  արտաքին    ֆորմա:Եթե   ներսումդ  ապրում   է  սեր, ապա   դա  ազդում  է  ամեն  ինչի  վրա  և   դու    չունես    այլ  տարբերակ, քան  սիրել:Ընդ որում՝    դա   ոչ   թե   գիտակցական  մակարդակի   վրա  է, այլ    անգիտակցականի :

-Համամիտ   եք,  որ   հավատարմությունը   հաճախ   վախի    ծնունդ   է:

 -Հավատարմությունն   ընտրություն   է:Եթե   լիներ   ուրիշ   մի   բան, որ    փոխարիներ   այդ կատեգորիային,  ապա մարդը   կընտրեր   դա:

-Ի՞նչ   է  հարկավոր   կնոջը,  որպեսզի    զգա   կյանքի  ռոմատիկան:

-Կնոջը   պետք   է   միայն   մի   բան՝ ազատություն:

-Ո՞րն   է   Ձեր   ստեղծագործական   չիրականացած   երազանքը:

-Անձնական   չիրականացած   երազանք   չունեմ, բայց   շատ   կուզեի,  որ   տարեցտարի ավելի   ու   ավելի   շատ    նկարահանվեին   նոր,  հրաշալի   նախագծեր:

 

Նյութը    պատրաստեց   Նարինե    Պետրոսյանը:
Դիտվել է 38346անգամ
Վերջին լուրեր