31 / Մայիս / 2020 : 14-16

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի բուժանձնակազմի 7 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

 

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։»

Դիտվել է 9136անգամ
Վերջին լուրեր