01 / Հունիս / 2020 : 10-08

 

Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով

Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ ախտանշան չի ունեցել. «Պարզապես առաջնագիծ գնալու պլաններ կային, դրա համար որոշել էի թեստավորվել, թեստի պատասխանը դրական եղավ»:

Վարչապետը հայտնեց, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանը դրական է. «Վարակված ենք կորոնավիրուսով: Ուզում եմ ասել, որևէ ախտանշան չունենք»:

Փաշինյանն ասաց, որ ամեն օր ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Մանրամասները տեսանյութում։

 

Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը կռահում է, թե որտեղից է վարակվել կորոնավիրուսով և վարակել իր ողջ ընտանիքին

 

 

Դիտվել է 43208անգամ
Վերջին լուրեր