Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2020 : 18-59

Սեքսի 7 թշնամիները կամ ինչն է սպանում սեքսը

Սեռական հարաբերությունները կորցրել են իրենց գույնե՞րը: Հանգստացիր: Գուցե պատճառը շատ պարզ է...

1. Շատակերություն

Քնելուց առաջ առատ ընթրիքները ոչ միայն նպաստում են ավելորդ քաշի գոյացմանը, այլև աշխատանքով են լծում ստամոքսը ողջ գիշերվա ընթացքում: Էլ ի՞նչ սեքս: Եթե ցանկանում ես բուռն ու կրքոտ գիշերային սեքս, աշխատիր ընթրել մինչև 19:30-ը կամ գոնե բավարարվիր թեթև ընթրիքով` բանջարեղեն, մրգեր, ծովամթերքներ:

2. Զբաղվածություն

Զբաղվածություն աշխատավայրում, կենցաղային հոգսեր, ֆինանսական խնդիրներ: Ի՞նչ սեքս, երբ երազում ես միայն քնելու մասին: Մի թող, որ պարտավորվածություններն ու խնդիրները կառավարեն սեռական կյանքդ:

3. Վեճեր

Վիրավորանքներն ու բողոքներն ունակ են կործանել անգամ ամենավառ սեքսը: Իհարկե կան զույգեր, որոնք վեճերից հետո ավելի բուռն սեքս են ունենում, բայց եթե զգում ես, որ դուք այդ զույգերի մեջ չեք մտնում, ապա հրաժարվեք կռիվներից գոնե հանուն սեռական ներդաշնակության:

4. Սթրես

Նյարդային ու անհանգիստ վիճակը կործանարար ազդեցություն են թողնում սեքսուալ ցանկության վրա: Կիսվիր սիրելիիդ հետ, թող նա հանգստացնի քեզ, միասին ելքեր փնտրեք:

5. Ոգելից խմիչք

Եթե մի բաժակ գինին կամ շամպայնը մեծացնում են սեռական ցանկությունը, ապա ուժեղ խմիչքները նպաստում են խորը քնին: Ուստի ավելի լավ է չփչացնել ռոմանտիկ երեկոն օղով, վիսկիով, կոնյակով կամ այլ ծանր խմիչքներով:

6. Դեպրեսիա

Էմոցիոնալ ծանր վիճակը թույլ չի տալիս ուրախանալ կյանքին: Նման իրավիճակում անհրաժեշտ է մտերիմների աջակցությունը:

7. Սովորություն

Միօրինակությունը շատ զույգերում հարաբերությունների վատթարացման պատճառ է, երբ ամեն ինչը դառնում է սովորական: Ուստի դիմեք էքսպերիմենտների` նոր դիրքեր, շոյանքներ, վայրեր և անգամ սիրով զբաղվելու ժամեր:

Դիտվել է 80809անգամ
Վերջին լուրեր