01 / Հունիս / 2020 : 19-03

Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ... մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ: Գնացի մի սրճարանում նստեցի, չափիչն եկավ ու թե բա 37,2: Ասում եմ հլը քոնը չափի: Չափեց, 37,4: Ասում եմ դե ինձ մի հատ էլ: Չափեց, 36,8: Ասում եմ դե հիմա նորից քեզ՝ 36,6:

Գնացի կողքի կազմակերպության չափիչի մոտ ու 35,2: Եկա տուն, նորմալ ջերմաչափով չափեցի՝ 36,3: Մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք: Սա թող արձանագրվի, որ հետո պարետատունը չասի մենք պարտադրեցինք դիմակ կրել ու ջերմաչափել, դրա համար ֆանտաստիկ արդյունքներ ունենք»:

Դիտվել է 47835անգամ
Վերջին լուրեր