01 / Հունիս / 2020 : 23-31

Արման   Նշանյանը` ֆիլմեր դիտելու, աշխարհի   ամենալավ   քաղաքում   ապրելու  և  ստեղծագործելու   մասին

Ելակետ    լրատվականի    զրուցակիցն   է  դերասան, օպերային   երգիչ   Արման   Նշանյանը, որը   մեզ   հետ   կիսեց   իր   խոհերը  ամենալավ  դրամատուրգի, ընթերցելու, ֆիլմեր դիտելու, աշխարհի   ամենալավ   քաղաքում   ապրելու  և  ստեղծագործելու   մասին:

 

 

 

-Ո՞վ   է  Ձեզ   համար   ժամանակակից   ամենալավ   դրամատուրգը:

-Լավ   դրամատուրգը  ինձ  համար  այն  մարդն  է, որը  մտածելակերպի  մեծ  փոփոխություն  է   տալիս  իր   ժամանակում  ապրող  հասարակությանը: Այսինքն՝   դրամատուրգիան   ոչ    ժամանակի   անցում  է, ոչ   էլ   ժամանակի   լիցքն  ապահովելը, իսկ  լավ   դրամատուրգը  նա է, ով   մարդու    մտածելակերպը   հեռացնում   է   վախերից՝ ինքնիրեն  անդրադառնալով, իր թերությունները   ցուցադրելով, իր   ժողովրդին  բերելով  անկեղծության:Օրինակ՝  Նիլ Սայմոնը, Արթուր   Միլլերը, Թենեսի   Ուիլյամս, Էդուարդ  Ալբի:

-Ձեզ   համար   գրականությունը   հայրենիք   ունի՞:

-Բարդ   հարց  է, փորձեմ   երկու  ձևով  պատասխանել՝  ունի  և  չունի,  և  մեկը  մյուսին լրացնում  է:Ամեն  ազգ  ունի  իր  ցավերը,իր  վախերը, իր  սպեցիֆիկ,   ազգության  հետ կապված  կոմպլեքսներ  և  խնդիրներ, որը   մեկ   այլ   ազգ   կյանքում   չի   կարող  հասկանալ: Բայց   եթե  ճիշտ  ներկայացվի  ցավը  արվեստի   միջոցով, ապա   իհարկե  դիմացի  ազգը կհասկանա:

Կարճ  մի  պատմություն  պատմեմ.Պարսկաստանում   ութսունականներին   մի  ամուսին   իր   կնոջը  դրել  է  ճամպրուկի  մեջ   և  օդանավով  ուղարկել   Ամերիկա   իրեն   փրկելու   համար, որովհետև   իր  անունը  որպես անբարոյական  էր   դուրս  եկել, և   իրեն   կարող  է      սպանեին:

Բնականաբար, Ամերիկայում  սա   ոչ   ոք   չէր   հասկանա,Եվրոպայում էլ  չէին  հասկանա:Բայց  եթե  դա   ճիշտ  է  մատուցվում,շատ   բաներ  կարող  է   ասել: Կարող  է ցույց   տալ,թե   Ամերիկայում   և  «ցիվիլ»    երկրներում   ինչքան   բախտավոր  են   իրենք, թե  ինչ   ցավերով , ինչ վախերով  և   ինչ   պայմաններում  են   ապրում   ուրիշ   մարդիկ:

Այսինքն՝  մենք   իրականում   մի   ժողովուրդ  ենք, պարզապես   տարբեր  ցեղեր   ենք   մեր ադաթներով  և  տարբեր  կոմպլեքսներով:Մարդը    մարդ   է, իսկ   արվեստի  կարևորությունը մեկն  է:

-Ավելի   շատ   գրքեր   ընթերցելուն  եք   առաջնահերթություն   տալիս, թե՞   ֆիլմեր դիտելուն:

-Ես  իրականում   շատ   եմ   կարդացել   պիեսներ: Ավելի   շատ  պիես  եմ   կարդացել, քան ուրիշ   բան  արել  իմ  կյանքում:Սիրում  եմ  գրքեր, որոնք   գրված   են    գլխավոր   հերոսի  աչքերով:Իմ  ամբողջ կյանքում  ես  կարդացել  եմ  մարդկային  փոխհարաբերությունների  հետ  կապված գրականություն:Եվ   ես   միշտ   փորձում   եմ  գրքերում   գտնել   հետաքրքիր   սցենարներ, սյուժեներ, պատմություններ:Ընթերցում  եմ  այն  գրքերը, որոնք  ունեն պոտենցիալ մարդկային   փոխհարաբերությունների  հզոր խառնվածքով, որպեսզի  հետո   կարողանամ  ֆիլմ  նկարահանել   այդ գրականության  հիման  վրա:

Իսկ   ֆիլմեր   դիտել շատ   եմ   սիրում:Դիտում   եմ   բարձր  գեղարվեստական  արժեքներ կրող ֆիլմեր:Մնացածի   դեպքում   ինձ   վատ   եմ  զգում, սակայն    համարում   եմ   ժամանակի   կորուստ:Բայց    ես   ավելի   վիզուալ   անձնավորություն   եմ:

-Ո՞րն   է   աշխարհի    ամենալավ   քաղաքն   ապրելու   և   ստեղծագործելու   համար:

-Ապրելու   համար  Երևանը, ստեղծագործելու՝  Դիլիջանը: Պարզապես   Երևանը  մի  քիչ  խանգարող  հանգամանք ունի, դրա  համար  ես  հիմնականում  կնոջս  հետ  գնում  եմ  Դիլիջան՝  սցենարներ կարդալու, գրելու, խորանալու: Իսկ ստեղծագործական   կետերը  ինձ  համար  հիմնականում  Երևանից   դուրս  են՝ Սյունիքը, Դիլիջանը ,Շորժան:Սարերը,  օդը,  ջուրը  ինձ  լիովին  ստեղծագործական   մուսա  է  բերում:

-Ո՞ր   կերպարը    երբեք   չեք   մարմնավորի:

-Եթե   բարձրարժեք գրականություն  է,  շատ   կարևոր   ասելիք   ունի, ռեժիսորի  տեսանկյունը  համոզիչ  և ամբողջական  է  ասելիքով ,  և  ես  համաձայն  եմ   այդ  տեսակետի  հետ, ուրեմն   չկա  նման կերպար,որ  չմարմնավորեմ:Միայն   չեմ  ցանկանա  մարմնավորել  տրանսվիստիտի   և հոմոսեքսուալի   կերպարները:

-Ի՞նչն   եք  ամենաշատը   գնահատում   կանանց   մեջ:

-Կանացիությունը: Կանայք   կան, որ   ուզում  են   տղամարդու   պես   լինեն:Դա   նույն  բանն  է , ինչ   տղամարդը   լինի կանացի:Ինչ-որ  տարօրինակ   շարժում  է  սկսվել   վերջին     տարիներին, կանայք   փորձում   են  լինել  ավելի  տղամարդկային:Իրականում կանացիությունից   է   գալիս  կնոջ   գեղեցկությունը, հզոր  վեհությունը, իմաստությունը:

Իմ   կարծիքով՝  կինը  պետք է լինի մայր, կին, կանացի, հայրը   պետք  է  լինի տղամարդ, տղա, հայր:Եվ  իրականում   իրենք   պետք  է   լրացնեն  միմյանց:

Կինը  կին  է, տղամարդը   տղամարդ  է,գեղեցիկ  ենք   բոլորս  այդպես:

Հնարավո՞ր   է  սիրել   առաջին   հայացքից:

-Հնարավոր է  սիրել  նույնիսկ  չտեսած: Մենք  ունենք  մեր   մեջ  այն   զգայարանները, որոնք ասում  են   մեզ, որ   սա  է   ճիշտը, սա  է քոնը, քո  ճակատագիրը:Իմ  կարծիքով՝  սերը  գեղեցիկ   որոշում  է՝  փոխկապակցված    հարազատության   շատ  ամուր  արմատներով:Երբ դու  տեսնում  ես  ինչ-որ  մեկին, կապ  չունի  ընկեր  է, աշխատավոր  է,աշխատող  է  ինչ-որ  մի   ռեստորանում, դուք   խոսում  եք  մի  լեզվով  և  լրիվ  ինչ-որ  ուրիշ  թեմայով, իսկ հոգիները  պարում են  իրար  հետ(քանի  որ  գիտեք, որ  ժամանակը  գոյություն չունի, հազարավոր  կյանքեր  կշարունակեն  դարձյալ  պարել  իրար  հետ),դուք  հասկանում  եք, որ  այս  մարդը  ձեր  կյանքի  ընկերն  է, ձեր   կյանքի   հարազատներից  է  և  այդ  մարդու  հետ   դուք   որոշում  եք  ստեղծել  այդ  գեղեցիկ  բառը, որը   կոչվում  է   ՍԵՐ...

-Սերը   հաղթահարու՞մ   է  բոլոր  արգելքները:

-Սերը    բոլոր   արգելքները  հաղթահարելու կարիք  չունի: Ընդհանրապես  արգելքները հաղթահարելու  համար  չեն, արգելքները  դիմադրելու  համար  են:

Այսինքն՝ արգելքները  մեզ  դաս  տալու ,սովորեցնելու  համար  են, նաև  որպեսզի  պատմեն մեր   մասին, կյանքի  մասին , դիմացինի   մասին: Սերը  օգնում  է  դիմադրել պատրանքին, հիշեցնում   է, որ   շատ  ավելի   վեհ  և  վերին  գաղափարի համար  ենք   ստեղծվել, շատ  ավելի  վեհ  էակներ  ենք  մենք:Բայց   իրականում  կարելի  է  ասել, որ  դժվարությունները մեր   ամենակարևոր   ուսուցիչներն   են, այնպես  որ   պետք  չէ   երբեք  որպես  չարիք  ընդունել   դժվարությունները:

-Իսկ   անցած   սերերը...
Մեռնու՞մ   են   նրանք, թե   ապրում    են   մեր    տարողունակ    հիշողության   մեջ:

-Անցած   սերերը, ինչպես   դժվարություները, հաջողություները ,բարիքները   մի   ճանապարհ  են, որոնք  պետք  են,որպեսզի    դու   լինես  այն  մարդը,որ  ես:Իհարկե, դրանք  կան, ինչպես   կյանքի  բոլոր  ժամանակները, հիշողությունները, և  նպաստում   են   այն  անձի զարգացմանն  ու կայացմանը, որը   հիմա   մենք  ենք:

-Ի՞նչն  է  այսօր   Ձեզ  իրապես   երջանկություն   պարգևում:

-Իհարկե  իմ  ընտանիքը, ծնողներս, կինս,երեխաս,տունս,շունս: Երջանկություն   են պատճառում  այն  դժվարություները, որոնք  ես  հաղթահարել եմ,այն շղթաները, որ   ջարդել եմ:Կյանքը  ընդամենը  մի  պատրանք  է, որը  անցնելու   է.այս   մարմինը   անցողիկ  է, այս   վախերը  անցողիկ  են:Միայն   Աստծո  և   տիեզերքի  սերն  է  իրական:Դա   է  ինձ  համար  այսօր  երջանկությունը:

-Կյանքի   մեծագույն   հրաշքը....

-Կյանքը..

 

Նյութը   պատրաստեց  Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 63105անգամ
Վերջին լուրեր