03 / Հունիս / 2020 : 13-30

Ուղղաթիռով Գորիսից Երևան տեղափոխված երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- նշել է Դերձյանը և հավելել, որ սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:

Դիտվել է 37822անգամ
Վերջին լուրեր