«ժամ մը» առաջ...ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։
Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին»։