Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 13-08

ԱՄՆ-ում  Ջորջ Ֆլոյդի սպանության գործով ևս երեք ոստիկան է ձերբակալվել (տեսանյութ)

ԱՄՆ-ում ևս 3 ոստիկանի են ձերբակալել, որոնք ականատես են եղել, թե ինչպես է իրենց գործընկեր Դերեկ Չովինն իր ծնկով սեղմելով խեղդամահ անում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդին։ Նրանց սպանությանը մասնակից լինելու մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքից հեռացված Թոմաս Լեյն, Ջեյ Քուեն և Տոու Տաո անունով ոստիկաններն այժմ դատարանի առաջ կկանգնեն։

Դերեկ Չովինի այժմ  մեղադրվում է ոչ թե երրորդ աստիճանի ոչ միտումնավոր սպանության, այլ ծանր հանցագործություն կատարելիս առանց դիտավորության երկրորդ աստիճանի սպանության համար, նկատմամբ մեղադրանքները խստացվել են։

Սենատոր Էմի Կլոբուշարն,  Մինեսոտա նահանգից, հայտարարել է, որ Չովինին ուղղված խիստ մեղադրանքը «արդարադատության ուղղությամբ կատարված ևս մի կարևոր քայլ է»։

Ցույցի մասնակիցները, ովքեր օրեր շարունակ մասնակցում են Մինեապոլիսում  բողոքի ակցիաներին, իմանալով երեք ոստիկանի ձերբակալության մասին, հայտնել են, որ չեն  բավարարվում միան ոստիկաննրի ձերբակալությամբ, քանի որ երկրում հարկավոր են համակարգային փոփոխություններ, ուստի դեռևս ցույցերը շարունակվում են

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար:

 

 

Դիտվել է 15277անգամ
Վերջին լուրեր