05 / Հունիս / 2020 : 11-13

Կորոնավիրուսից 33-ամյա կին է մահացել

Կորոնավիրուսից նախօրեին Հայաստանում մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մահացածները եղել են 72 (տղամարդ), 69 (կին),  78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք է գրանցվել։ Կա 8 մահ, որից 1-ը՝ այլ հիվանդությունից։

Դիտվել է 27926անգամ
Վերջին լուրեր