Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին

Հայաստանում անցկացված ԱՊՀ «Արարատ-հակաահաբեկչություն-2019» զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր «Լոկատոր» ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական մոդուլ-գնդացիր:
Զրահապատ հարթակում 7.62մմ տրամաչափի գնդացիրով առաջին տարբերակը ներկայացվելէ 2014 թվականին:
«Բացարձակ ինքնավար մարտական մոդուլը ինքն է փնտրում թիրախները, գտնում և հեռակա փոխանցում է օպերատորին»,- պատմել է ընկերության համահիմնադիր Արման Խաչատրյանը:
Երկրորդ տարբերակը «ArmHiTec» ցուցահանդեսում ներկայացվել էր անցյալ տարի։ Այն նաև տեղադրում է 7.62 մմ տրամաչափի գնդացիրով:

« Այն նախատեսված էր խրամատի կողքին տեղադրելու համար: Բացվում է խուփ, բարձրանում է 40 սմ-ով, կատարում է ավտոմատ զինվորի դեր։ Այս վարկածը հարմար է այն դեպքում, երբ թիրախն արդեն հայտնի է»,-ասել է Խաչատրյանը։
Երրորդ տարբերակը 12.7 մմ տրամաչափի ինքնաձիգովն է: «Մոդուլը բարձրանում է 70 սմ-ով, չի վախենում ոչ ջրից, ոչ ցեխից։ Մաքսիմալ թեթև կառուցվածքով, կարող են 4 մարդ տեղափոխել»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ապագայում ինքնավար մարտական մոդուլները, հնարավոր է, փոխարինեն իրական զինվորներին։
Զորավարժություններին ներկայացվել է առաջին տարբերակը, այժմ պատրաստվում է երկրորդ տարբերակը: «Ցանկանում ենք մոդելի սերիական արտադրություն սկսել մինչև հաջորդ տարվա վերջ»,- հավելելէ Խաչատրյանը:
Նյութի աղբյուր՝ Yelaket.am

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։