«Լուրջ մոտեցեք հիվանդությանը և սթափ դատեք իրավիճակը»․ Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

«Սիրելի հարազատներ:
Հավանաբար արդեն տեղյակ եք, որ ես նույնպես վարակվել էի կորոնավիրուսով և ինձ մոտ ախտորոշվել էր թոքաբորբ:
Բարեբախտաբար ինձ մոտ հիվանդությունը այդքան ծանր չի ընթացել, բայց այդ ժամանակ շուրջս բազմաթիվ ծանր դեպքեր եմ տեսել։
Խնդրում եմ, լուրջ մոտեցեք հիվանդությանը և սթափ դատեք իրավիճակը:
Խնդրում ու հորդորում եմ՝ կիրառեք խորհուրդ տրվող կանխարգելիչ միջոցները:
Խնդրում ու հորդորում եմ՝ առաջին իսկ նախանշանների դեպքում մեկուսացեք և դիմեք բժիշկի։
Նշեմ, որ ժամանակին մեկուսանալու շնորհիվ իմ ընտանիքի անդամներից, պացիենտներից, հետս աշխատող բուժանձնակազմից ոչ ոք ինձանից չի վարակվել կորոնավիրուսով»:
Անոթային վիրաբույժ Արամ Ս. Բադալյան