05 / Հունիս / 2020 : 17-46

«Տառապանքն   ինքնին   լավ    բան   չի». Տաթև Ղազարյան

Yelaket.am/Ելակետ    լրատվական- ի   բլից    հարցման    հյուրը    դերասանուհի   Տաթև Ղազարյանն    է,որը   մեզ    հետ    կիսեց    իր   խոհերը   սիրո,   թատրոնի,  մասնագիտության   և   բնավորության    մասին: 

-Ձեր   մասնագիտության  մեջ  ի՞նչն   եք  համարում  ամենակարևորը:

-Նվիրումը:

-Ո՞րն    է  ամենամեծ   խնդիրը, որին   այսօր   բախվում   է   թատրոնը:

_Ճաշակը:

-Ո՞վ  է  հանրաճանաչ  մարդկանցից    Ձեզ   հիացնում:

_Ինձ   հիացնում  է   ՄԱՐԴԸ,  անկախ   հանրաճանաչությունից:

-Կարևոր   է   խելացի,   թե՞  զարգացած   լինելը:

_Մեկն  առանց   մյուսի   կիսատ   է:

-Տառապանքը    ազնվացնու՞մ    է   բնավորությունը:

_Ոչ   մի    կերպ։ Տառապանքն   ինքնին   լավ    բան   չի, ըստ   այդմ   չի   կարող   լավ   պտուղներ   տալ:

-Գեղեցիկն    է    փրկում   աշխարհը:  Ունե՞ք    գեղեցիկի   Ձեր   սահմանումը:

_Իմ   կարծիքով՝  բարին   կփրկի   աշխարհը,  որի   մեջ   էլ   անպայման   ներառված   է գեղեցիկը:

-Ի՞նչն    է    մարդու     ամենաանաչառ    դատավորը:

-Հենց    ինքը՝    մարդը:

-Առաջին   սերը   միշտ   կու՞տ  է  գնում:

-Այո՛,   և   իզուր:

 

-Սեր   առաջին    հայացքից.գրքերու՞մ,  թե՞   նաև   կյանքում:

_Ամեն   ինչ  կարող  է  լինել:

-Ի՞նչ   վերնագիր    կունենար    այն   ֆիլմը,  որը    կպատմեր    Ձեր   մասին...

-Շառավիղ:

Քանզի   պապիս   սերնդի   շարունակողն  եմ   իբրև  դերասան:

Նյութը   պատրաստեց   Նարինե   Պետրոսյանը:

Դիտվել է 35155անգամ
Վերջին լուրեր