Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքի ուղևորների ցանկը
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏՈՒԿ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹ
Հայտնում ենք, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը):
Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 8-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմերնարկի հունիսի 8-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Ստորև հրապարակում ենք այս չվերթով մեկնողների անունները։