13 / Հունիս / 2020 : 15-41

 

Մոսկվայում ծեծի են ենթարկել Ղրղզստանի դեսպանատան հայ աշխատակցին

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիվանագետը պատմել է, որ  մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ կոնֆլիկտ է ունեցել անծանոթ երիտասարդի հետ. վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով դիվանագետը հարված է ստացել գլխին:

Միջադեպից հետո Կոնդախչյանը դիմել է ոստիկանություն: Այժմ հարձակվողը փնտրվում է:

Տիգրան Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն է աշխատում 2016 թվականից:

Դիտվել է 17673անգամ
Վերջին լուրեր