31 / Մարտ / 2020 : 10-50

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ին աջակցություն կտրամադրեն ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվելու ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպական միության կողմից։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ ԵՄ-ն 140 մլն եվրո գումար է տրամադրելու արևելյան 6 գործընկերներին, որոնք բաշխվելու են երկրների միջև։

Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է համապատասխան առողջապահական սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է ՓՄՁ-ներին աջակցելուն, և 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։

Օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառարությունն իր պատրաստակամությունն է հայտնել միջոցների և հնարավորությունների սահմաններում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու առումով»,- հայտնեց Ադոնցը։

Դիտվել է 4900անգամ
Վերջին լուրեր