Չինաստանը ամբողջ աշխարհին խոստացել է հասանելի կորոնավիրուսային պատվաստանյութ

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է, որ պատվաստանյութերի փորձարկումները երկրում շարունակվում են, առաջնահերթություն է տրված անվտանգությանը, արդյունավետությանը և հասանելիությանը,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աշխարհը պետք է ամրապնդի համագործակցությունը պատվաստանյութերի մշակման և հաջորդ փուլերում», - ասել է նախարարը:
Մայիսին Չինաստանը հայտարարեց 2575 կամավորների վրա հինգ տարբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի հաջող փորձարկումների մասին:
Դրանք անվտանգ են և գիտնականներն արդեն տվյալներ են ստանում փորձարկվողների մեջ հակամարմինների հաջող զարգացման վերաբերյալ:
Կամավորների մոտ կողմնակի ազդեցություններ նույնպես չեն հայտնաբերվել, վստահեցրել է նախարարը: