Ճաղատ տղամարդկանց համար կորոնավիրուսն ավելի վտանգավոր կարող է լինել․ ուսումնասիրություն

Բրիտանական The Telegraph հանդեսում հրապարակվել է մի խումբ գիտնականների տեսակետը, համաձայն որի՝ կորոնավիրուսը ճաղատ տղամարդկանց մոտ առավել ծանր ընթացք է ունենում, ավելի հաճախ են ծանր հետեւանքներ լինում։շ,- գրում է bujinfo.am-ը։
Բրիտանական Բրաունի համալսարանի մասնագետների խումբը պարզել է, որ տղամարդկանց անդրոգեն հորմոնները նպաստում են կորոնավիրուսի ճնշմանը։ Անդրոգեն հորմոնի նվազումը կամ բացակայությունը հանգեցնում է ճաղատանալու։ Հետեւաբար, ճաղատ տղամարդկանց օրգանիզմում այս հորմոնի պակաս է լինում։ Գիտնականներն այժմ խոսում են «Գաբրինի ախտանշանի» մասին: Խոսքը ամերիկացի բժիշկ Ֆրենկ Գաբրինի մասին է, ով ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացած առաջին բժիշկն է:
Նման արդյունքներ է ցույց տալիս նաեւ Իսպանիայում անցկացված ուսումնասիրությունը։ Ուսումնասիրել են Մադրիդի 3 հիվանդանոցի տվյալները։ Պարզվել է, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացած տղամարդկանց 79 տոկոսը ճաղատ է եղել։
Գիտնականներն այժմ փորձում են ուսումնասիրել կորոնվիորսի բուժման ժամանակ հորմոնների օգտագործման արդյունավետության հարցը: