Ի՞նչ պետք է իմանա տան պայմաններում բուժվող ասիմպտոմ պացիենտը (տեսանյութ)

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն հարցազրույցում անդրադառնում է տան պայմաններում բուժման կանոններին։
* Հնարավորության սահմանում պացիենտը պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում
*Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի այլ անդամների հետ։
*Սպասքը պետք է լվանալ 60C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետըև չորացնել և առանձնացնել։
*Ընդհանուր սանհանգույցը պետք է ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո և օգտագործել հականեխիչ նյութեր։