Այբբենարանի յուրաքանչյուր էջ բացելով հայրենիքը ժպտում է քեզ

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է 9-դ հրաշալիք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող, հանրակրթական դպրոցների գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը։

Հարենասիրություն, Այբբենարան, Ապրիլյան քառօրյա, անուշ ու գողտրիկ մեծ ու փոքր, արդար Հայաստանի մասին հետաքրքիր զրույց ունեցանք Վաչագան Սարգսյանի հետ։
«Այբբենարանի յուրաքանչյուր էջ բացելով հայրենիքը ժպտում է քեզ։ Յուրաքանյուր տարի հետ երեխայի մեջ մտնում է հայրենիք, հարգանք մեծ նկատմամսբ ընտանիքի հասկացություն էն արժեքները որոնց վրա ստեղծվում է հայը»։

Ծնվելով և մեծանալով բազմանդամ ընտանիքում՝ բազմամարդ ընտանիքի առավելությունը համարում է բնական օրենքներով ապրելը և ճիշտ է համարում, որ երեխան պետք է մեծանա և դաստիրակվի բնության մեջ։ Բնությունը ճիշտ է դաստիպրակում դարձնելով մարդուն ավելի իքնքնուրույն, ավելի պինդ, ավելի ուժեղ և դառնալով բնության մի մասնիկ։

Երազում է հայրենիքը տեսնել արդար։
«Արդար հայրենիք ունենալն շատ է դժար։ Հայրենիքում յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղում լինի, իր գործով զբաղվի։ Հայրենիքը պետք է կարողանա այնպես անի, որ յուրաքանչյուրը իր տաղանդը հանճարը օգտագործի։ Հայրենիքը պետք է լավագույնը վերցնի բոլորիս միջից՝ այդ ժամանակ մենք բոլորս լավը կդառնանք և հայրենիքը էլ ավելի լավ կդառնա։ Հայրենիքը պետք է թեև ու թիկունք լինի քեզ»,- զրույցի վերջում նշեց Վաչագան Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։