Ո՞վ է եղել Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորը

Երեկվանից համացանցում տարածվում են Գագիկ Ծառուկյանին վերաբերող հայտնի գործի նյութերը: Թե ում ձեռքով ու ցանկությամբ են դրանք երևան եկել, միայն կարելի է ենթադրել, սակայն մի բան կարելի է արձանագրել, որ Ծառուկյանն ավելի ուշ արդարացվել է Վճռաբեկ դատարանի կողմից:
«Տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»,-մասնավորապես իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է՝ Մհեր Խաչատրյանը,- այս մասին հայտնում է analitik.am-ը։
