Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր ունեցել ենք 350 նոր դեպք և 352 առողջացած դեպք: Երևի նկատած կլինեք, որ վերջին օրերին առողջացողների թիվն աստիճանաբար աճում է: Հիմա ես ուզում եմ բացատրել, թե նախկին ցածր թվերը, թե այսօրվա բարձր թվերը, որպեսզի դուք հետևություններ անեք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ մայիսի կեսերից այն քաղաքացիները, ովքեր չեն ունեցել սիմպտոմներ կամ թեթև սիմպտոմներ են ունեցել, տեղափոխվել են տներ. «Ստացվեց այնպես, որ մոտ 1000 հոգի, դուրս գրվելով, համակարգում չնշվեցին որպես առողջացածներ ու գնացին տանը 14 օրով մեկուսանալու: Այս 14 օրերի ընթացքում առողջացած էինք համարում նրանց, ովքեր դուրս էին գրվում հիվանդանոցից, երկու բացասական պատասխանով»: