Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 13-28

Նախագահ Թրամփը կարգադրել է դուրս բերել Ազգային գվարդիան Վաշինգտոնից
 

ԱՄՆ-ում ու աշխարհի տարբեր անկյուններում օրերս անցան բողոքի ցույցեր ռասիզմի և ոստիկանության բռնության դեմ: Առիթը՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն է ոստիկանության գործողությունների արդյունքում
ԱՄՆ մայրաքաղաքում օրերս անցան ռասիզմի դեմ ուղղված վերջին տասնամյակների ամենախոշոր բողոքի ցույցերը, որոնք վերահսկում էին իրավապահ մարմիններն ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերի օգնությամբ՝ բռնություններից և անկարգություններից խուսափելու համար:

՛՛Անցած շաբաթ վերահսկողությունից դուրս եկած քաղաքի ականատեսներն էինք: Ուրախ եմ, որ նկատում ենք բռնությունների նվազում՛՛,- հայտարարել է ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վոլֆը:

Ըստ նախարարի՝ բռնությունների նվազեցման հիմքում է ընկած անվտանգության ուժերի մեծ քանակության ներկայությունը մայրաքաղաքի փողոցներում: Նա ընդգծեց, որ անվտանգության ուժերի ներկայության նվազեցումը կապված է բռնության միջադեպերի նվազման միտման հետ:

Իսկ կիրակի օրը նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը դուրս բերել մայրաքաղաքից, քանի որ բռնությունները փոխարինվել են խաղաղ ցույցերով:

ԱՄՆ-ի զինված ուժերի ներգրավման հարցը, սակայն, վերջին օրերին դարձել է բուռն քննարկումների առարկա:

Պաշտոնաթող գեներալ և Միացյալ շտաբի նախկին պետ Մարտին Դեմփսին այն նախկին և ներկա բարձրաստիճան զինվորականների թվում էր, ովքեր դեմ են հանդես եկել նախագահ Թրամփի ցանկությանը մեծացնելու ամերիկյան քաղաքների փողոցներում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը: Նրա կարծիքով, այսօրվա իրավիճակում նման քայլը կարող է հանգեցնել ամերիկյան հանրության շրջանում թշնամանքի խորացմանը բանակի հանդեպ:

Իր հերթին Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը նամակ է հղել նախագահ Թրամփին՝ խնդրելով հեռացնել լրացուցիչ իրավապահ մարմինները և Ազգային գվարդիայի զորքերը Վաշինգտոնից: Նա հավատացած է, որ Սպիտակ տան մոտ գտնվող ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողություններն անցած շաբաթ նախագահ Թրամփի այցը մոտակա եկեղեցի կազմակերպելու ընթացքում նպաստել են, որ բողոքի ցույցերը դառնան էլ ավելի մարդաշատ:

ԱՄՆ-ում բողոքի բազմամարդ ցույցերի հետ մեկտեղ այս օրերին շատ ամերիկացիներ այցելում են Ջորջ Ֆլոյդի հարազատ Հյուսիսային Կարոլինա նահանգը՝ նրա հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար: Ֆլոյդի ընտանիքն այժմ պատրաստվում է նրա հետ վերջին հրաժեշտի միջոցառմանը, որը նախատեսված է այս շաբաթվա վերջին Հյուսթոնում:

Դիտվել է 4428անգամ
Վերջին լուրեր