Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 13-49

Կալիֆորնիան փորձում է վերաբացել հավատքի կենտրոնները
 

Կալիֆորնիայի կառավարությունը կազմել է ծրագիր, ըստ որի առանձին մարզերի կթույլատրվի ինքնուրույն կերպով որոշում կայացնել կրոնական ու հավատքի կենտրոնները վերաբացելու մասին: Յուրաքանչյուր եկեղեցի, մզկիթ կամ սինագոգ կարող է ընդունել միաժամանակ առավելագույնը 100 հավատացյալների, նախապես չափելով յուրաքանչյուրի ջերմությունը: Արգելվելու է աղոթարանները միմյանց փոխանցելու սովորույթը:

Հավատքի կենտրոնները վերաբացելու որոշումը նահանգապետ Գեյվին Նյուսոմի կողմից հաստատված չորսփուլանոց ծրագրի երրորդ փուլն է:

Ինչպես Հյուսիսային Կալիֆորնիայի իսլամական խորհրդի նախագահ Հաթեմ Բազիանն է ասում, ‘’Մահմեդական աղոթքի ժամանակ մարդիկ պետք է կանգնեն ուս ուսի, որպեսզի պահպանվի երկու մետր հեռավորության պահանջը’’:

Հոգեւոր որոշ առաջնորդներ սակայն ասում են, թե դեռեւս վաղ է աղոթելու համար հավաքվելը: ‘’Մեր մասին որոշումներ ընդունելու իրավունքը պետք է վերապահվի մեզ’’, ասում է Սան Ֆրանցիսկոյի բապտիստական եկեղեցիներից մեկի հովվապետ Ամոս Բրաունը:

Եկեղեցիներն աղոթքի համար վերաբացելու որոշմանը կտրուկ դեմ է Իսթ Օքլենդի բապտիստական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Մարթի Փիթըրզը:

ԱՄՆ-ը ներկա պահին կատարում է սահմանափակումները մեղմելու փորձեր, իրականացնում տնտեսությունը վերաբացելու ջանքեր, սակայն դեռեւս չկան լուրջ քայլեր, երբ այստեղ կովիդ 19 հիվանդությամբ վարակված մարդկանց թիվն անցել է 1 միլիոն 700 հազարը, երբ դրան զոհ գնացած անձանց թիվը կազմում է մոտ 100 հազար:

Դիտվել է 7815անգամ
Վերջին լուրեր