Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 15-34

 Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից


67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը:

Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ:

Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Դիտվել է 10528անգամ
Վերջին լուրեր