Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 22-15

1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում դարձյալ առաջինն է, վիրուսից մահվան ցուցանիշով՝ երկրորդը

Հայաստանը չի զիջում «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշով տարածաշրջանում: Ինչպես երևում է worldometers.info կայքի տվյալներից, հունիսի 10-ի դրությամբ այդ ցուցանիշն աճել է 145-ով՝ հասնելով 4760-ի:

1 մլն շնչի հաշվով վարակման ցուցանիշն՝ ըստ տարածաշրջանի երկրների.

1. Հայաստան – 4760

2. Ռուսաստան - 3383

3. Իրան - 2020

4. Թուրքիա - 2053

5. Ադրբեջան - 842

6. Վրաստան – 207

Բացի այդ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (77) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (101) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (44), Ադրբեջանը (10), Վրաստանը (3):

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 428, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 14 103 է, մահվան դեպքերինը՝ 304:  

Դիտվել է 11292անգամ
Վերջին լուրեր